
Դավիթ Տոնոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական ռազմավարական գործակցության հետագա զարգացման ուղիները

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն ու ռազմաքաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակում և էլ ավելի կամրապնդվեն համագործակցության նախանշված ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործակցության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: