Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է անվտանգության նոր գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում. Բինալի Յըլդըրըմ

Թուրքիան մտադիր է անվտանգության նոր գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում, որտեղ գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) եւ «Ժողովրդավարական միություն» (ԺՄ) ջոկատներից քրդական կազմավորումները: Այդ մասին, ինչպես հաղորդել է Anadolu գործակալությունը, հունիսի 19-ին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

«ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ ԺԻՈւ-ից եւ ԺՄ-ից ահաբեկիչներն ամրապնդում են իրենց դիրքերը Սիրիայի հյուսիսի Քոբանիի, Ղամիշլիի եւ Հասեքայի շրջաններում: Թուրքիայի հաջորդ նպատակը կդառնա սիրիական այդ շրջանների վերածելը անվտանգության գոտիների»,-գործակալությունը մեջբերում է վարչապետի խոսքը: Թուրքիայի Գլխավոր շտաբը հունիսի 14-ին հայտնել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները հունիսի 12-13-ին Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը:

Մինչ այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս