
«Շնորհակալություն Անգլիայի հավաքականին ծննդյանս օրվա նվերի համար». Փոլ ՄաքՔարթնի

Լեգենդար բրիտանացի երաժիշտ Փոլ ՄաքՔարթնին շնորհակալություն է հայտնել Անգլիայի հավաքականին ԱԱ-2018-ում խմբային փուլի առաջին տուրում Թունիսի ազգային թիմի դեմ տարած հաղթանակի համար: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18-ին, լրացավ լեգենդար բիթլի 76-ամյակը:
«Շնորհակալություն Անգլիայի հավաքականին ծննդյանս օրվա նվերի համար: Ինձ դա շատ դուր եկավ»,- գրել է ՄաքՔարթնին իր Ինստագրամում:
Թունիս-Անգլիա հանդիպումը տեղի ունեցավ «Վոլգոգրադ» մարզադաշտում և ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 2:1:
Անգլիայի հավաքականը խմբային փուլում կհանդիպի Պանամայի (հունիսի 24) և Բելգիայի (հունիսի 28) հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը