Բաժիններ՝

Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկը ցուցադրել է 6200 տոննա ոսկով պահոցը

Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի աշխատակիցները մայիսի 16-ին մի խումբ լրագրողների ցուցադրել են ոսկու պահոցը, որը խոշորագույնն է համարվում աշխարհում:

Այժմ Մանհեթենի հարավի գետնահարկում պահվում է մոտավորապես 260 միլիարդ դոլար գումարի 6200 տոննա ոսկի՝ շուրջ 500 հազար ձուլակտորով:

Դա ավելի է, քան Ֆորթ Նոքսում (Քենտուկիի նահանգ), որտեղ պահվում է ԱՄՆ-ի ոսկու պաշարը: Մանհեթենի ոսկին պատկանում է տարբեր երկրների 28 կենտրոնական բանկերի եւ միջազգային կազմակերպությունների:

ԱՄՆ-ին պատկանող ոսկու բաժինը շատ մեծ չէ՝ ընդհանուր ծավալի շուրջ 5 տոկոսը: 1921 – 1924 թվականներին կառուցված՝ ոսկու պահոցը գտնվում է Դաշնային պահուստային բանկի հինգերորդ ստորգետնյա հարկում՝ 80 ֆուտ (24,3 մետր) խորության վրա:

Բանկի աշխատակիցները չեն հայտնում, թե հատկապես ինչ երկրներ եւ կազմակերպություններ են իրենց ոսկին պահում Նյու Յորքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս