Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ներկայացրել է ոլորտում իրականացվելիք փոփոխությունների գերակայությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգանը, առաջին անգամ հանրությանը ներկայացել են ընտանեկան զույգի կարգավիճակում:
«Repat Armenia» հիմնադրամն իր գործունեության տարիներին հաջողել է հասնել շոշափելի արդյունքների՝ չնայած ոչ բարենպաստ պայմաններին, բացասական ֆոնին, նախկին իշխանությունների մոտ հայրենադարձության թեմայի նկատմամբ վերաբերմունքի ամբողջական բացակայությանը կամ զգուշավորությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել ՋՕ ընկերության տնօրենին:
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կիսվել է մադրիդյան թիմի և «Լիվերպուլի» միջև կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի սպասումներով:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համագումարի ընթացքում ԻՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը:
Մայիսի 25-ից ԵՄ տարածքում և դրա սահմաններից դուրս գործարկվելու է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը, որն իրենից ներկայացնում է ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ:
The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարել է, որ ազգային թիմի ավագն է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում բժիշկներին խուսափել պացիենտներին անհարկի կրկնակի հետազոտությունների ուղարկելուց: Նախարարը նման հորդորով դիմեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից լամպեր հափշտակած անձի ինքնությունը:
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) լուծարել է Գվատեմալայի ԱԳ նախարարության հետ փոխըմբռնման հուշագիրը եւ դադարեցրել համագործակցությունը լատինամերիկյան այդ երկրի հետ՝ Թել Ավիվից Երուսաղեմ նրա դեսպանության տեղափոխման պատճառով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր պատկերացմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն աշնանը: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր են:
Քաղաքացու հաղորդման հիման վրա փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի կողմից յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործը պատվեր է, այն քննվում է արդեն 4 ամիս, իսկ իրավապահները, հատկապես՝ դատախազությունը, չեն ցանկանում օբյեկտիվ քննություն կատարել:
Հայաստանի ոստիկանությունը ճանապարհներին տեղադրված երեք արագաչափերի գողության դեպք է արձանագրել, ևս մեկ արագաչափ վնասվել է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Եվրոպական Միության անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
«Բոլոր այն կառույցները, որոնք գտնվում են մեր անվտանգության տեսչության ներքո, մենք արդեն պլանը մշակել ենք և գործառույթները սկսել ենք և, բնականաբար, բոլորը կլինեն հանրային և բոլորը կանցնեն տեխզննում և անվտանգության նորմերին կհամապատասխանեն»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի համար ամենակարևոր սկզբունքը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի ապահովումն է:
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը վստահ է, որ երկար տարիների նախարարի աշխատանքային իր փորձը կնպաստի նոր պաշտոնում լավ աշխատանքին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ սպորտից ԱԻՆ տեղափոխվելու մասին քննադատություններին շատ լավ է վերաբերում, քանի որ քննադատությունները զգոնացնում են:
Մայիսի 23-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին, ղեկավար կազմին ու մարզային վարչությունների պետերին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Աղասի Կիրակոսյանին:
«Ես այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տեսնում է Ալեն Սիմոնյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում:
Մեծ Բրիտանիան արագորեն դառնում է Եվրոպայում կոկաինի հիմնական սպառողներից մեկը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ է դառնալու:
Մայիսի 23-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող նախկին ավտոդողերի գործարանի տարածքում մազութի տարայից ծուխ է նկատվում:
Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տնային տնտեսություն մոտավորապես 900 ֆունտ ստեռլինգ (1000 եվրո) է կորցրել Եվրոպական միության (ԵՄ) կազմից երկրի դուրս գալու որոշումից հետո:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային առևանգելու փորձ կատարած անձանց ինքնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին:
Ապրիլի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտվել է հավաքները լուսաբանող լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը, և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ էր գործադրվել: