ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Իմ ելույթում բարի ցանկություն կար, որը տանում է դեպի երջանկություն, բայց` ինչպե՞ս և ո՞նց, չլսեցիք: Աստված տա, մեր մտահոգությունները փարատվեն»,- այսօր ԱԺ հատուկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հանրապետության հրապարակ։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ, շնորհավորեց Փաշինյանին, նրանք գրկախառնվեցին։
Գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանն այսօր հանդես են եկել հատուկ ուղերձով՝ շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով, «որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ եւ վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին»: Ուղերձում ասված է.
Ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից. Նիկոլ Փաշինյանը միացավ ժողովրդին
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մայիսի 8-ին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքը կառուցողական հարաբերություններն են աշխարհի հետ:
«Ես ուզում եմ ճիշտ հասկանաք, երբ ասում ենք`ազգային համերաշխություն և միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին նույն կերպ ենք մտածում, բոլորիս տեսակետները նույնական են և քննադատությունը համարվում է ազգային միասնության խաթարում»:
ՀՀ Ազգային ժողովը հրապարակել է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշնինյանի ընտրության քվեարկության արդյունքները:
Հետազոտող Արթուր Ղազինյանի համար, ով հիշեցնում է, որ Մոսկվան ուշադիր հետևում է տեղի ունեցող զարգացումներին, Նիկոլ Փաշինյանը կարող է ժողովրդավարացնել Հայաստանը:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Մեր դիրքորոշման մեջ բովանդակային առումով փոփոխություն չի կարող լինել։ Ավելին, մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլև առաջադրել ենք նրան վարչապետի պաշտոնում»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նկատելով, որ Փաշինյանի ընտրությունը կարող էր մեկ շաբաթ առաջ լինել։
Հարգելի՛ քաղաքացիներ, Այսօրվանից ես դադարեցնում եմ Վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ իր եզրափակիչ ելույթում նշեց, որ չի ուզում բանավիճել, թե արդյոք ՀՀ-ում կա՞ ատելության մթնոլորտ, քարոզ, թե՞ ոչ.
ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է անդրազգային հանցավորության նոր դրսևորում՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր եղանակ։
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Ազգային ժողովի հատուկ նիստին վարչապետի ընտության քվեարկությունից առաջ իր ելույթում ասաց, որ այսօր առավոտյան մի փոքր խուճապ կար:
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ում հատուկ նիստի ընթացքում ընտրվեց ՀՀ վարչապետ: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը կատարվեց երկրորդ փուլով:
Ազգային ժողովում մեկնարկած հատուկ նիստի ժամանակ, ՀՀ վարչապետի միակ թեկնածու, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահը:
«Կարծում եմ՝ մենք ինչ-որ էջ փակեցինք և նոր էջ ենք բացում»,- այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները լիարժեք և արդյունավետ չեն կարող լինել առանց կողմերից մեկի՝ Արցախի ղեկավարության մասնակցության:
«Այսօր պատմական օր է, ՀՀ-ում սկսելու են անշրջելի փոփոխություններ»,- այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետի ընտրության ժամանակ:
«Աշխարհը զարմացավ Հայաստանի պահվածքով, կեցվածքով, բայց կարելի էր հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով՝ չմիջամտելով, չճնշելով խաղաղ ցույցները, նույնիսկ պահպանելով նրանց տարբեր վտանգներից և տարբեր սադրանքներից»:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին համոզված է, որ անհրաժեշտ է պահպանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ կնքված համաձայնագիրը եւ կոչ է անում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին՝ լավ մտածել, նախքան 2015 թվականին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից հրաժարվելու որոշում ընդունելը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում դիմելով ՀՀԿ-ին՝ ասաց, որ սիրո և համերաշխության հեղափոխությունը կարող է լինել նաև իրենցը. «Դրա համար պետք է պատասխանել ուղղակի մի քանի հարցի, որոնք ժողովուրդն է տալիս։ Անսխալական մարդ, քաղաքական ուժ գոյություն չունի»։
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը հերքում է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ կառավարության անդամների՝ պաշտոններին հրաժեշտ տալու կապակցությամբ հավաքների մասնակցելու լուրերը:
Ինչպես հայտնի է, այսօր գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ երկրորդ փուլով ընտրվելու է ՀՀ վարչապետը: Հիշեցնենք, որ վարչապետի միակ թեկնածուն «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, որն առաջին փուլի ընտրության ժամանակ չընտրվեց, քանի որ Հանրապետական խմբակցությունը դեմ էր քվեարկել նրա թեկնածությանը:
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի խոստանում, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու դեպքում կկատարի իր նախկին խոստումներից մեկը` Հայաստանի տնտեսությունում կներդնի 15 մլրդ դոլար:
2015 թվականին «System of a down» խմբի մեր շոուի ժամանակ էի տեսել երիտասարդության եռանդն ու ժպիտները, որոնք տեսա նաև այս ամիս Հայաստանի փողոցներում: Նույն ուրախությունը, եռանդն ու հույսն էր, ինչն այն ժամանակ, որն այս հեղափոխության կարևոր մասը դարձավ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի անձնական խոհարար Սեգեւ Մոշեի դեմ քննադատական դիտողություններ են հնչել այն աղանդերի պատճառով, որը մատուցվել է Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեին:
Արտահերթ ընտրությունների դեպքում ԱԺ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է իր թեկնածությունը դնել և գլխավորել ընտրական ցուցակը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գ.Ծառուկյանը: