Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ում հատուկ նիստի ընթացքում ընտրվեց ՀՀ վարչապետ: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը կատարվեց երկրորդ փուլով: Առաջին փուլում՝ մեկ շաբաթ առաջ, Նիկոլ Փաշինյանը, որը կրկին վարչապետի միակ թեկնածուն էր, չէր ընտրվել, քանի որ «Հանրապետական» խմբակցությունը դեմ էր քվեարկել նրա թեկնածությանը:

Այսօր արդեն ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ խմբակցության որոշմամբ կողմ քվեարկեցին Ն. Փաշինյանի թեկնածությանը, որն առաջադրվել էր պատգամավորների 1/3-րդի ստորագրությունների հիման վրա:

Ն. Փաշինյանն ընտրվեց կողմ՝ 59, դեմ 42 ՝ ձայների հարաբերակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031