«Փաշինյանն էնպիսի գործ է արել, որ բոլորը պետք է մոռանան. Ես եթե հանրապետականին եմ ներել…»

Արտահերթ ընտրությունների դեպքում ԱԺ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է իր թեկնածությունը դնել և գլխավորել ընտրական ցուցակը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գ.Ծառուկյանը:

«Իհարկե, եթե լինի… բա չհասկացա, մենք էսօր քաղաքական մեծ ուժ ենք, որը լիարժեք 20 տարի արել ենք, անում ենք ու անելու ենք հանուն մեր երկրի, մեր ժողովրդի: Եթե դու էսօր ընդհանուր առմամբ նայես Ծառուկյանի արածը, թեկուզ քաղաքական դաշտում, էսօր հարյուր հատ քաղաքական գործիչներ կան, 30 տարում որևէ մեկը չկարողացավ, բացի 2 պատգամավորից, տանի Ղարաբաղ իրականությունը ցույց տա, որ մարդիկ տեսնեն, թե Ղարաբաղի ժողովուրդն ինչ կարգավիճակում է: Իսկ Ծառուկյանի մի քայլը` Եվրոպայից 70 պատգամավոր բերեցի և համապատասխան 20-30 հոգի տարել ենք, Ղարաբաղը ցույց ենք տվել»,- ասաց Գ. Ծառուկյանը` հավելելով, թե այսօր հիմնական խնդիրը ոչ թե պաշտոնը, գումարը, ճանաչումն է, որոնք ինքն ունի, այլ ժողովրդի հոգսը:

Ծառուկյանն օրինակ բերեց ԱՄՆ նախագահ Թրամփին, որը «շինարար ու միլիարդատեր է»:

Նա նշեց, որ ինքը նպատակ չունի և չի ունեցել այս փուլում վարչապետ առաջադրվել: Գ. Ծառուկյանի խոսքով` շատերն են առաջարկել, որ ինքը թեկնածություն դնի, բայց ինքը չի ցանկացել և հարգում է իր ժողովրդի որոշումը.

«Եթե Ծառուկյանը ցանկանար, երբ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց, Ծառուկյանը կարար, բայց ես հարգում եմ իմ ժողովրդին և այդպիսի նպատակ չունեմ և չեմ էլ ցանկանում այդ ծանրության տակ մտնել»:

Գ. Ծառուկյանը հայտարարեց, թե ժողովրդի ժպիտը պետք է կարողանալ պահել. «Հաղթանակը եղել է, բայց ամենակարևորը դա պահելն է»:

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, ըստ Գ.Ծառուկյանի, նախապայմանով չեն խոսել, իսկ եթե կառավարության կազմում տեղ զբաղեցնելու առաջարկ լինի իրենց, հանրությանը կտեղեկացնեն.

«Այդպիսի խնդիր չի եղել, մենք այդպիսի հարցադրում պարոն Փաշինյանի առաջ չենք դրել և պարոն Փաշինյանն էլ այն մարդն է, որի հետ դու չես կարող ինչ-որ նախապայմաններով խոսես»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ իր նախկին տարաձայնություններին, մասնավորապես՝ «Ոչ դոդացմանը» կոչերին, Գ. Ծառուկյանը նշեց, որ Փաշինյանի արարքը բոլորի համար անհնարին էր թվում. «Ինքն էնպիսի գործ է արել, որ բոլորը պետք է մոռանան: Ես եթե հանրապետականին եմ ներել…»:

Տեսանյութեր

Լրահոս