ԱԻՆ լրատվական ծառայությունը հերքում է Դավիթ Տոնոյանի՝ հրաժեշտի հավաքներին մասնակցելու վերաբերյալ լուրերը

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը հերքում է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ կառավարության անդամների՝ պաշտոններին հրաժեշտ տալու կապակցությամբ հավաքների մասնակցելու լուրերը:

«Խնդրում եմ ընդունել ի գիտություն այն, որ այսօր «Հրապարակ» թերթում և համանուն կայքում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ.Տոնոյանին վերագրված մտադրությունները և հրապարակման մեջ նշված «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կամ այլ հրաժեշտի հավաքներին մասնակցության վերաբերյալ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,-ասել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի խոսնակ Նանա Գնդոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031