Արամ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ի գործընկերներին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում դիմելով ՀՀԿ-ին՝ ասաց, որ սիրո և համերաշխության հեղափոխությունը կարող է լինել նաև իրենցը. «Դրա համար պետք է պատասխանել ուղղակի մի քանի հարցի, որոնք ժողովուրդն է տալիս։ Անսխալական մարդ, քաղաքական ուժ գոյություն չունի»։

Նա նշեց, որ ԱԺ շրջանակներում շատ քիչ այց է ունեցել արտերկիր, բայց ականատես է եղել, որ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության գործընկերները Հայաստանի, Արցախի հարցերում միասնական են եղել. «ՀՀԿ-ն դառնալու է ընդդիմություն, և հուսով եմ, որ այդ սկզբունքը նորից կպահպանվի։ Ես հուսով եմ, որ այն կառուցողական մոտեցումը, որ այսօր դրսևորելու է ՀՀԿ-ն, ԸՕ-ի փոփոխության ժամանակ էլ կդրսևորվի՝ ոչ թե սեփական կուսակցության շահերից ելնելով, այլ՝ պետական շահերից ելնելով։

ՀՀԿ-ից շատերի տոնն է այսօր, որովհետև ձեզանից այն մարդկանց հետ, բացառությամբ մի քանիսի, որ շփվել եմ, նաև ձեր ջանքերով էր, որ այս հեղափոխությունն անարյուն եղավ, ուժ չկիրառվեց։ Այն մարդիկ, ովքեր ՀՀԿ-ից ջանքեր գործադրեցին, շնորհակալություն»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031