Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները հանգեցրել են ՀՀ-ում աննախադեպ իրավիճակի, երբ փողոց դուրս եկած ժողովուրդը պահանջում է վարչապետի պաշտոնում տեսնել իր թեկնածուին, իսկ խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժ հանդիսացող ՀՀԿ-ն սույն թվականի մայիսի 1-ին կայացած ընտրության ժամանակ դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նախագահական ընտրություններում իր թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին բանտից ազատ արձակելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգին ինտեգրվել են բոլոր փոստային և սուրհանդակ ծառայությունները:
Արցախը մայիսյան Եռատոնին սպասում է բազմաթիվ հյուրերի Հայաստանից և այլ երկրներից
Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի հատուկ նիստը, որտեղ երկրորդ փուլով ընտրվելու է ՀՀ վարչապետը: Հիշեցնենք, որ վարչապետի միակ թեկնածուն «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, որն առաջին փուլի ընտրության ժամանակ չընտրվեց, քանի որ Հանրապետական խմբակցությունը դեմ էր քվեարկել նրա թեկնածությանը:
ՀՀ կառավարության հանձնարարականի շրջանակում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության` ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր 2018 թվականի հուլիսին ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքը հանդիպել է Հ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և նրանք աջակցում են ԲՀԿ-ին:
87-ամյա Վազգեն Մարգարյանը որոնվում է որպես անհետ կորած:
Ազգային ժողովի հատուկ նիստում մեկնակեց ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը: ՀՀ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:
Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ իրենց համար մշակված “Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտից: Վարկային գծի համար, որից կարող են օգտվել Բանկի թոշակառու հաճախորդները, գործում են բարելավված պայմաններ՝ 0%* տարեկան տոկոսադրույք և մարման պարզեցված մեխանիզմ:
Ֆրանսիայում մայիսի 8-ին բացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը:
Վեց օտարերկրացիներ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը փորձել են Ադրբեջանի կողմից սահմանն ապօրինի հատելով անցնել Հայաստանի տարածք:
Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները թե միջազգային մամուլում, թե քաղաքական, փորձագիտական դաշտում ներկայացվեցին դրական լույսի ներքո:
Գյումրու ծննդատան տնօրենի պաշտոնը ժամանակավոր զբաղեցնում է մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Ավետիսյանը, սակայն Լիաննա Աբրահամյանը դեռ շարունակում է դժգոհել, ասելով, որ որոշումն անօրինական է:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն խոսել է ընտրվելու պարագայում իր ճանապարհային քարտեզի մասին:
Սպանության փորձ Էրեբունիում։ Տեղի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
ՀՀ-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է օտարերկրյա վեց անձ:
Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն կա և 95 տոկոսով ինքն այսօր կընտրվի ՀՀ վարչապետ: Նա կոչ էր արել այսօր ժամը 11-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և սպասել արդյունքներին:
Իսրայելցի զինծառայողները ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով մայիսի լույս 8-ի գիշերը 22 պաղեստինցու են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված ստուգարշավների ընթացքում:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, 2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրություններում կրած պարտությունից հետո դիտարկում էր Նոր Զելանդիա տեղափոխվելու տարբերակը:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների մի ստվար խումբ: Նրանք Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու:
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում, ինչի արդյունքում ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացի տևողությունը միջինում կազմում է մոտ 20 րոպե:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տիրող իրավիճակից, այդ թվում և՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար-ՌԴ նախագահ հեռախոսազրույցից։
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն իսկ անուններ են շրջանառվում, թե այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելու դեպքում, ովքեր կարող են տեղ գտնել նրա կառավարությունում:
Պետական եկամուտների կոմիտեն հերքել է հայկական «Հրապարակ» պարբերականի տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր հրաժարականի դիմում է ներկայացրել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանը պաշտոնաթող է եղել այն բանից հետո, երբ չորս կանայք նրան բռնության մեջ են մեղադրել The New Yorker հանդեսում հրապարակված հոդվածում: