Փաշինյանի կողմնակիցները երթ էին կազմակերպել և ներխուժեցին «Հանրային ռադիո»- ի շենք

«Իմ քայլը» նախաձեռնության շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի տասնյակ մարդ Ֆրանիսայի հրապաակից քայլերթ էր անցկացնում Երևանի փողոցներով: Նրանք անցան Սայաթ-Նովա փողոցով, սակայն անակնկալ սկսեցին վազել դեպի «Հանրային ռադիո»-ի շենք: Նրանք ներխուժեցին շենք, դռներ կոտրելով սկսեցին վազել շենքի ներսում:

Նիկոլ Փաշինյանը բավական ջանքեր էր գործադրում ամբոխին հանդարտեցնելու համար: Փաշինյանն անգամ ներողություն խնդրեց ռադիոյի աշխատակիցներից: Նա դուրս հրավիրեց իր հետ ռադիո ներխուժած որոշ երիտասարդների:

Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա քայլերթ էր կազմակերպել, Գյումրիից եկել Երևան` ոտքով կտրել անցնելով 212 կիլոմետր և կատարելով շուրջ 320 հազար քայլ: Ապրիլի 13-ի երեկոյան հանրահավաքից հետո նրանք փակ են պահել Ֆրանսիայի հրապարակը:

ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ հասարակական վայրերում գիշերային ժամանակ (23.00-ից մինչև 07.00-ն) լռությունը խախտելը համարվում է վարչական իրավախախտում: Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթևեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ և անհարմարություններ:Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը:

Տեսանյութեր

Լրահոս