Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահը երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ապրիլի 14-ից: Այն ենթադրում է, որ երկրի ռազմական ուժերն ու ոստիկանությունը ստանում են բոլոր լիազորությունները ահաբեկչության դեմ պայքարի ու ողջ երկրի տարածքում անվտանգության ապահովման համար: Արտակարգ դրության պայմաններում նախագահի հրամանների խախտման պարագայում նախատեսվում է պատիժ ազատազրկման տեսքով:

Եգիպտոսի նախագահը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել 2017 թվականի ապրիլին՝ քրիստոնեական եկեղեցիների վրա իրականացված ահաբեկչությունից հետո: Ահաբեկչությունը խլել էր ավելի քան 45 մարդու կյանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30