
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Ապրիլի 14-ին, ժամը 10:55-ից մինչև 11:12-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր, Մոզրով, Արենի համայնքների տարածքներում տեղակայված 3 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 493 կրակոց:
Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: