Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի Սիրիայի հարցով. Reuters

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հայտով արտահերթ նիստ կանցկացնի: Գրում է Reuters-ը, վկայակոչելով դիվանագետներին: Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 19:00-ին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Սիրիայում 110 հրթիռ է արձակել. հաղորդվում է երեք տուժածի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս