Բաժիններ՝

«Լիվերպուլի» երկրպագուներն ամենաաղմկոտն են Անգլիայում

Հետազոտության և վերլուծության YouGov միջազգային ինտերնետ-ընկերությունը՝ ֆինանսական կոնգլոմերատ Barclays-ի հետ համատեղ, հարցում է անցկացրել ավելի քան չորս հազար երկրպագուների, մարզիչների և ԱՊԼ-ի թիմերի նախկին ֆուտբոլիստների շրջանում, որոնք «Լիվերպուլի» երկրպագուներին ճանաչեցին ամենաաղմկոտը լիգայում:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «կարմիրների» երկրպագուները բոլորից բարձրն են երգում «Էնֆիլդում», ինչպես նաև արտագնա խաղերի ժամանակ: Հարցման արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել են «Նյուքասլի» երկրպագուները, երրորդը՝ «Սթոք Սիթիի», իսկ չորրորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆաներն են:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ երկրպագուների համար ինքնանվիրումը և գեղեցիկ խաղն ավելի կարևոր են, քան արդյունքը: Անգլիայի ամենապոպուլյար երգը մերսիսայդցիների «You’ll Never Walk Alone» հիմնն է: Երկրորդ տեղում է «Վեսթ Հեմի» «I’m Forever blowing Bubbles» հիմնը, իսկ երրորդն է «Delilah»-ն՝ «Սթոք Սիթիի» երկրպագուներից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս