
Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը ևս աջակցում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը

«Դեռ չգիտենք՝ Սերժ Սարգսյանն ուր է, չենք գտել»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը նույնպես աջակցում է իրենց հավաքին: