
Ձեզ անհանգստացնում է որովայնի փքվածությունը․ կարդացեք սա

Որովայնի փքվածությունը մեծ անհարմարություն է պատճառում։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս խնդիրը մեծամասամբ առաջանում է ծանր մթերքի օգտագործման հետևանքով, բայց մարդկանց մի մասի շրջանում այն առավել հաճախ է նկատվում։ Կայքը ներկայացրել է փքվածության առավել տարածված պատճառները։
Բավարար չափով ջուր չեք խմում։ Անհրաժեշտ քանակով ջուր չօգտագործլու դեպքում կարող են առողջության հետ կապված խնդիրներ ի հայտ գալ, հատկապես, եթե սուրճ և ալկոհոլ եք օգտագործում։ Որովայնի փքվածությունը կարող է պայմանավորված լինել նաև հեղուկի կուտակմամբ։
Փորկապություն։ Եթե փորկապությունը հաճախ է անհանգստացնում ձեզ, հարկավոր է սննդակարգ ներառել մեծ քանակով բջջանյութ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ փորկապությունից ազատվելու համար, քանի որ գազերը ևս կարող են որովայնի փքվածության պատճառ դառնալ։
Հաճախ եք սթրեսի ենթարկվում։ Որոշ հետազոտություններ պնդում են, որ որովայնի փքվածության պատճառ կարող է դառնալ սթրեսը։ Քրոնիկ սթրեսի դեպքում նյութափոխանակության համակարգի աշխատանքը տուժում է, կարող են անհանգստացնել որովայնի փքվածությունն ու ցավը։
Շատ արագ եք ուտում։ Եթե մթերքը քիչ եք ծամում, օրգանիզմն ավելի դանդաղ է այն մշակման ենթարկում, և կարող է որովայնի փքվածություն առաջանալ։
Ածխաջրեր։ Որովայնի փքվածության պատճառ կարող է դառնալ նաև մեծ քանակով ածխաջրերի օգտագործումը։ Շաքարը փոխարինեք մրգերով ու բանջարեղենով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը