Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի շենքից կոչով դիմեց մարդկանց. նրան ուղիղ եթեր չտրամադրեցին

Ինչպես հայտնել ենք, այսօր «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի տասնյակ մարդ Ֆրանիսայի հրապարակից քայլերթ էր անցկացնում Երևանի փողոցներով: Նրանք անակնկալ սկսեցին վազել դեպի «Հանրային ռադիո»-ի շենք և ներխուժեցին շենք:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր պահանջեց: Հանրային ռադիոյի լրատվական ծրագրի տնօրեն Լիլիթ Թումանյանն առաջարկեց Ն. Փաշինյանին ժամը 19:00-ին հարցազրույց ունենալ Հանրային ռադիոյի ուղիղ եթերով, սակայն Ն. Փաշինյանը հրաժարվեց: Նա Հանրային ռադիոյի շենքից կոչով դիմեց մարդկանց՝ 18:30-ին գալ և մասնակցել իրենց հանրահավաքին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30