Բաժիններ՝

ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկն արդիականացվում է. էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը կկանգնեցվի

Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների ծրագիրը, որի արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 24:00-ին կկանգնեցվի գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը:

Ծրագրի իրականացման շրջանակներում կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և կմեկնարկեն մեքենայական սրահի սարքավորումների արդիականացման աշխատանքները: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը և թիվ 3 տուրբոագրեգատը: Պլանավորված է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի 2018 թվականի օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի 2018 թվականի դեկտեմբերի 1-ին: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս