Բաժիններ՝

«Հլա մի հատ այս ոչխար, անբարոյական ոստիկաններին նայեք, արդեն շորերս են հանում հագիցս». տիկնոջը փորձում էին բերման ենթարկել

«Ոտքերս թողեք, այ անբարոյականներ, ո՞վ ա ձեզ իրավունք տվել իմ ոտքերին կպնել։ Դուք կին չունե՞ք, թողեք ինձ»,- Մատենադարանի հարակից տարածքում դիմելով ոստիկաններին՝ ասաց բերման ենթարկվող մի կին։ Ոստիկաններից մեկը հրահանգեց, որ, եթե տիկինը դիմադրություն է ցույց տալիս ու չի նստում ոստիկանական մեքենան, ուժ գործադրեն։

«Հլա մի հատ այս ոչխար, անբարոյական ոստիկաններին նայեք, արդեն շորերս են հանում հագիցս»,- գոռում էր տիկինը՝ հրաժարվելով նստել ոստիկանական մեքենան։

Կարմիր բերետավորներից մեկը մոտեցավ ոստիկաններին և հորդորեց բաց թողնել կնոջը՝ հրահանգելով մյուսներին տանել։ Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում երիտասարդներին։

Մի կին ասաց, որ գործընկերոջ հետ դուրս էր եկել ընդմիջման, բայց բերման ենթարկեցին. «Իրանց քանակ ա պետք, որ տանեն՝ 50 հազար դրամ ստանան։ Քեզ եմ դիմում, Վովա Գասպարյան, էս ի՞նչ վիճակ է։ Շնանոց է սարքել երկիրը։ Հիմա վտանգավոր է փողոց դուրս գալը։ Ես չէի մասնակցում ակցիային»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս