Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանին` Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:

Ընտրությունը տեղի է ունեցել Քյոլնում ապրիլի 15-ին` Թեմական-պատգամավորական ժողովի ընթացքում:

Վավերացնելով Սերովբե վարդապետի ընտրությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Տերը զորակից լինի նորընտիր առաջնորդին` նախանձախնդիր ծառայությամբ արդյունավորելու նրան վստահված բարձր ու պատասխանատու առաքելությունը ի խնդիր Գերմանիայի հայոց թեմի ազգային ու հոգևոր կյանքի զորացման և Հայոց Եկեղեցու պայծառության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30