Բաժիններ՝

Մոուրինիոն համաձայնել է վաճառել Պոլ Պոգբային

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատրաստ է վաճառել կիսապաշտպան Պոլ Պոգբային այս ամառ:

Փոխհարաբերությունները ֆուտբոլիստի և մարզչի միջև վատթարացել են, դրա համար Մոուրինիոն դեմ չի լինի, որ Պոգբան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա թիմից: Ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, որի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները ֆուտբոլիստի հետ:

«Յուվենթուսից» վերադառնալուց հետո Պոլ Պոգբան երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Կարմիր սատանաների» կազմում: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղերում Պոգբան խփել է 5 գոլ և կատարել է 9 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30