Բաժիններ՝

«Վուլվերհեմփթոնը» վերադառնում է ԱՊԼ

«Գայլերի» վերադարձը 6 տարի անց:

«Ֆուլհեմի» ոչ-ոքին «Բրենտֆորդի» հետ խաղում որոշեց ԱՊԼ-ի առաջին նորեկին 2018-19թթ. մրցաշրջանում. այն դարձավ «Վուլվերհեմփթոնը»:

«Գայլերը», ովքեր գլխավորում են Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը 92 միավորով, դարձան անհասանելի մրցակիցների համար:

«Գայլերը» դուրս էին մնացել ԱՊԼ-ից 2011-12թթ. մրցաշրջանում և այն ժամանակվանից չէին կարողանում բարձրանալ բարձրագույն դիվիզիոն:

«Ֆուլհեմը» հավաքեց 82 միավոր և իջավ 3-րդ հորիզոնական: 2-րդ տեղում է «Քարդիֆ Սիթին»:

Միանգամից ԱՊԼ դուրս կգա Չեմպիոնշիփի 2-րդ տեղը գրաված թիմը, իսկ 3-6 տեղերը կխաղարկեն վերջին ուղեգիրը փլեյ-օֆֆ համակարգով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30