
Մեգան Մարքլի համար նոր ամուսին են գտել

Թագավորական հարսանիքի օրվա առթիվ թողարկել են հուշանվերային արտադրանքի հավաքանի՝ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի պատկերով, սակայն արքայազնի դիմանկարի փոխարեն ափսեների վրա տպել են բրիտանացի կատարող Էդ Շիրանի լուսանկարը: Այս մասին հայտնել է Mirror-ը:
Նախկին թագավորական ավագ խոհարար Դարեն Մաքգրեդին տեսել է սպասքը Etsy առցանց մանրավաճառի կայքում եւ Twitter-ում հայտնել իր տպավորությունները:
«Պաշտում եմ ամեն կարգի հուշանվերներն արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքի նկարներով: Միայն ինձ թվում է, որ որոշ ընկերություններ պետք է փոքր-ինչ ավելի ժամանակ հատկացնեն հետազոտություններին»,- գրել է նա:
Մինչդեռ Etsy-ի կայքում 35 դոլար արժողությամբ ափսեի առաջարկության հեղինակը հայտարարել է, թե Էդ Շիրանի լուսանկարը տպվել Է կատակով: Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը նշանվել են 2017 թվականի նոյեմբերին: Նրանց հարսանիքը նշանակված է 2018 թվականի մայիսի 19-ին: