Բաժիններ՝

«Մտածելը շատ բարդ բան է, այդ պատճառով էլ մեծամասնությունը դատում է…». Միխայիլ Ժվանեցկի

Ժվանեցկին այն հեղինակներից է, ում հաջողվում է մտքին լակոնիկ, սարկաստիկ և բացարձակապես ավարտված ձև տալ: Իսկ ամենագլխավորն այն է, որ նրա ձևակերպումների մեջ յուրաքանչյուրն ինքն իրեն է ճանաչում, չնայած, հնարավոր է, մեզ դա այնքան էլ պետք չէ:

Կյանքի մասին

1. Պատմության մեջ մտնելը դժվար է, բայց ընկնելը` հեշտ:

2. Հաջողությունը խիզախներին է ժպտում, իսկ հետո երկար ծիծաղում է նրանց վրա:

Կարդացեք նաև

3. Փոքր չափաբաժիններով ալկոհոլն անվնաս է ցանկացած քանակի դեպքում:

4. Շփոթության բարձրագույն ձևն այն 2 հայացքներն են, որոնք հանդիպում են աղբահորի մեջ:

5. Լավատեսը հավատում է, որ մենք ապրում ենք աշխարհներից լավագույնում: Հոռետեսը վախենում է, որ դա հենց այդպես էլ կա:

6. Ամեն ինչ լավ է ընթանում, միայն թե՝ կողքից:

7. Արգելված բաներ չկան, կան բաներ, որոնք խորհուրդ չեն տրվում:

8. Ուզում ես ամեն ինչ ու միանգամից, բայց ստանում ես ոչինչ ու աստիճանաբար:

9. Ի սկզբանե էր Բառը… Սակայն դատելով այն բանից, թե ինչպես են իրադարձությունները հետո զարգացել, Բառը, փաստորեն, տպագիր չէր:

10. Ողջ օրը չես քնում, ողջ գիշերը չես ուտում, բա, իհարկե, կհոգնես..

11. Իմաստնությունը միշտ չէ տարիքի հետ գալիս: Պատահում է, որ տարիքը միայնակ է գալիս:

12. Ցանկացած մեքենա քեզ բավական է մինչև կյանքիդ վերջը, եթե ընթանաս բավականաչափ արագ:

13. Ամենադժբախտ կենդանին ութոտնուկն է: Նրա ոտքերն ականջներից են սկսվում, ձեռքերը` հետույքից, իսկ ինքը` հետույքը, չգիտես ինչու, ականջներով է:

14. Ավելի լավ է սիրով ջանք թափես, քան ջանք թափես, որ սիրով զբաղվես:

15. Միայն ծննդյանդ օրն ես իմանում, թե աշխարհում ինչքան անպետք բաներ կան:

16. Մաքուր խիղճը վատ հիշողության նշան է:

17. Երջանի՞կ եմ արդյոք: Տարբեր ժամանակներում այս հարցին տարբեր կերպ եմ պատասխանել, բայց միշտ` բացասաբար:

18. Երջանիկ ավարտներ չեն լինում: Եթե երջանիկ է, ուրեմն բոլորովին էլ ավարտ չէ:

19. Մեծագույն երջանկություն է տեսնել իսկական արյունոտ հերոսական կյանք ու դրանում մասնակցություն չունենալ:

20. Երջանկությունը զուգարան տեսնելն ու մինչև այն վազել կարողանալն է:

21. Գեղեցիկ ապրել չես արգելի, բայց խանգարել կարող ես:

22. Եթե դու վիճում ես հիմարի հետ, շատ հավանական է, որ նա էլ է նույն բանն անում:

23. Չէ՞ որ ես ասում էի. «Կամ ես լավ կապրեմ, կամ իմ ստեղծագործությունները կդասվեն անմահների շարքին»: Եվ կյանքը կրկին բռնեց ստեղծագործությունների կողմը:

24. Բարին միշտ հաղթում է չարին: Նշանակում է, ով հաղթում է՝ նա էլ բարին է:

Մարդու մասին

1. Եթե ձեզ ասում են, որ դուք բազմակողմանի զարգացած մարդ եք, ձեզ առանձնապես լավ մի զգացեք: Միգուցե նկատի ունեն, որ դուք տականք, ստոր ու պորտաբույծ եք՝ միաժամանակ:

2. Դուք տեսե՞լ եք մարդու, ով երբեք չի ստում: Նրան դժվար է տեսնել: Չէ՞ որ բոլորը խուսափում են նրանից:

3. Ամենից բարդը մարդու համար այն է, ինչ իրեն չի տրվում:
4. Կարգին մարդուն կարելի է ճանաչել այն բանից, թե որքան անվարժ է նա ստորություններ անում:

5. Յուրաքանչյուր խոշոր, մեծ անձնավորության մեջ կա մի բան, որ մանր տառերով է գրված:

6. Խելացի և իմաստուն մարդկանց միջև տարբերությունն այն է, որ խելացին մեծ դժվարությամբ է գլուխ հանում այն իրավիճակից, որի մեջ իմաստունը պարզապես չի ընկնում:
7. Մտածելը շատ բարդ բան է, այդ պատճառով էլ մեծամասնությունը դատում է…

8. Մարդիկ բաժանվում են 2 մասի, նրանց, ում վրա կարող ես հույս դնել, և նրանց, ումից պետք է փախչես, որքան հնարավոր է՝ հեռու:

9. Եթե հայտնվել է մեկը, ով պատրաստ է սարեր շուռ տալ, ապա նրա հետևից կգնան շատերը, ովքեր պատրաստ են նրա վիզը ոլորել:

10. Յուրաքանչյուր մարդ իր երջանկության դարբինն է և ուրիշի երջանկության սալը:

11. Սողալու համար ծնվածը ամեն անցք կարող է մտնել:

12. Ոմանց ուղեղի երկու կիսագնդերը պաշտպանված են գանգով, ոմանցը` տաբատով:

13. Որոշ մարդիկ խիզախ են երևում, որովհետև վախենում են փախչել:

14. Դժվար է լինել վերջին տականքը. Միշտ էլ կգտնվի մեկը, ով կտեղավորվի քո հետևից:

Լուրջ բաների մասին

1. Կյանքը կարճ է: Եվ պետք է կարողանալ: Պետք է կարողանալ հեռանալ վատ ֆիլմի դիտումից, թողնել վատ գիրքը, վատ մարդուն: Թողնելու շատ բան կա:

2. Ոչինչ այնպես չի վիրավորում մարդուն, ինչպես սեփական երջանկության բեկորները:

3. Ի՞նչ է գրողի կյանքը: Ոչ մի բառ բարձրաձայն: Ի՞նչ է գրողի մահը. Դուրս գալն է հասարակության մեջ:

4. Օրվա մեջ գոնե 5 րոպե ինքներդ ձեր մասին վատը մտածեք: Երբ քո մասին ուրիշներն են վատ մտածում, այլ բան է, երբ դու ինքդ՝ բոլորովին այլ բան: Հզոր թերապիա է:

5. Երբեք մի գերագնահատեք թշնամիների հիմարությունն ու ընկերների հավատարմությունը:

6. Իսկական միայնությունն այն է, երբ դու ողջ գիշեր խոսում ես ինքդ քեզ հետ, ու քեզ չեն հասկանում:

7. Ժողովուրդ, քանի որ արդեն մինչև կոկորդներս կեղտի մեջ ենք, եկեք միմյանց ձեռք բռնենք:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս