Բաժիններ՝

Սննդի շղթայում ընդգրկված 5 աշխատակիցների աշխատանքն արգելվել է

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես արգելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Խաչիկ Եգորյանի հացի արտադրամասի՝ սննդի շղթայում ընդգրկված 5 աշխատակիցների (հացթուխներ, վաճառողներ) աշխատանքը, քանի որ նրանք չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Վերջիններիս աշխատանքային գործունեությունը կվերականգնվի միայն նրանց՝ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելուց և սանիտարական անձնագրեր ձեռք բերելուց հետո:

Վերահսկիչը նաև վերացրել է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող Ա/Ձ Կառլեն Արամյանին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը, քանի որ այնտեղ կատարվել են տրված բոլոր հանձնարարականները, նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումները շտկվել են:

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30