
Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Ապրիլի 10-ին՝ ժամը 17:56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C-180» մակնիշի 35 MZ 868 (վարորդ՝ Լ. Ս.) և «Daihatsu Sirion» մակնիշի 34 UM 166 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Ե.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1962 թ. ծնված Ա. Ե.-ը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Ben» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: