Բաժիններ՝

Դեպարդիեն Վիսոցկու երգերը կկատարի ֆրանսերենով և ռուսերենով

Դերասան Ժերար Դեպարդիեն Վլադիմիր Վիսոցկու երգերը երաժիշտի 80-ամյակի կապակցությամբ կկատարի ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներով: Խորհրդային բանաստեղծի հոբելյանի առթիվ համերգն ապրիլին տեղի կունենա Մոսկվայում: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ Դեպարդիեն վաղուց էր երազում աշխատել Վիսոցկու տեքստերով: 1970-ական թվականներին դերասանը համաձայնել էր առանց հոնորարի խաղալ Վիսոցկու սցենարով «Վիեննական արձակուրդներ» կինոնկարում: Երաժիշտի մահը խանգարեց այդ պլաններին:

Վիսոցկու հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են 2017 թվականի նոյեմբերին Ղրիմում «Վիսոցկու ճանապարհները» ներկայացմամբ: 2017 թվականի օգոստոսին Վիսոցկին, Forbes հանդեսի ռուսական խմբագրության վարկածով, տեղ է գտել վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաազդեցիկ ռուսաստանցիների հնգյակում:

Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1938 թվականի հունվարի 25-ին: Երաժիշտը, ըստ տարբեր գնահատումների, գրել է 800-ից մինչեւ հազար երգ: Նա նաեւ խաղացել է թատրոնում ու կինոյում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս