Բաժիններ՝

Սի Ցզինպինը հռչակեց նոր դարաշրջանում ՉԺՀ-ի ազգային զարգացման չորս սկզբունքները

Չինաստանը չինական յուրահատկությամբ սոցիալիզմի նոր դարաշրջանում զարգանալու է չորս հիմնարար սկզբունքներին համապատասխան, որոնք ներառում են հետեւողական բարեփոխումները, զարգացման խթանման ակտիվ միջոցառումները, աշխարհի առջեւ ավելի լայնորեն բացվելը եւ ամբողջ աշխարհին աջակցության ցուցաբերումը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 10-ին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ ելույթ ունենալով Բոաոյում (Հարավային Չինաստան) Ասիական տնտեսական համաժողովի հանգուցային մասի բացման արարողությանը:

«Մենք կշարունակենք մեր երկրի իրադրությունը բարելավել բարեփոխումների եւ վերափոխումների ճանապարհով, վճռական քայլեր կձեռնարկեն նորաստեղծությունների ու զարգացման բնագավառում, կընդլայնենք բաց լինելու ու կոոպերացման շրջանակները եւ, վերջապես, կհամագործակցենք մնացած աշխարհի հետ՝ ավանդ ներդնելով ամբողջ մարդկության զարգացման մեջ»,-նշել է նա:

Ասիական տնտեսական համաժողովը Հայնանի հարավային նահանգի տարածքում անցկացվում է 2001 թվականից: Այս անգամ համաժողովին, որն անցկացվում է ապրիլի 8-ից մինչեւ 11-ը, ավելի քան 2 հազար մարդ է մասնակցում աշխարհի 63 երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30