ԵՄ-ն կավելացնի ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

Եվրոպական Միությունը կավելացնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: Այս մասին ԱԺ-ում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

«2017-2020 թվականների համար Հայաստանին տրամադրվելու է Եվրամիության օժանդակության ծրագրված ծավալը, որը կկազմի մոտավորապես 170-175 միլիոն եվրո»,-ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ի կողմից հաստատվել է համապատասխան փաստաթուղթը, որը կրում է «Միասնական ֆինանսական աջակցություն» խորագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30