Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն դաշնակցային, ռազմավարական գործընկերային բնույթ: Դրանք ամրագրված են երկկողմ համաձայնագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում:
Առնվազն 14 զինվորական է զոհվել Սիրիայի Հոմսի նահանգի Պալմիրայի շրջանում գտնվող T-4 ռազմական օդանավակայանի հրթիռակոծման հետեւանքով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի վերջին մրցակիցը Բադեն-Բադենի մրցաշարում կլինի Մաթիաս Բլուբաումը:
Ադրբեջանական կողմի կրակահերթերի պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչներից մեկին պատկանող կովը սատկել է, մի քանի այլ կենդանի վնասվել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կարգադրություններ է ստորագրել իր օգնականներին աշխատանքից ազատելու մասին:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 3-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 225 դեպք, որից 102-ը՝ արտակարգ:
Իսրայելացի զինվորականներն ապրիլի 9-ին Գազայի հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտին ի պատասխան ապրիլի 8-ին ծովամերձ միջատարածքից հրեական պետության տարածք պաղեստինցիների խմբի ներթափանցման փորձի:
Կյանքի 89-րդ տարում Թբիլիսիում վախճանվել է խորհրդային ու վրաց դերասանուհի եւ կինոռեժիսոր Լեյլա Աբաշիձեն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ աշխատանքից ազատվել են նախագահի մամուլի քարտուղարը, նախագահի գլխավոր խորհրդականը:
Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջների կատարման շրջանակներում արգելել է ԿԺԴՀ այնպիսի նյութերի եւ տեխնոլոգիաների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք պատրաստելիս:
Կուտակային համակարգի մասնակիցների միջոցները, նրանց համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ներդրվում են տարբեր ֆինանսական գործիքներում` պարտատոմսեր, բանկային ավանդներ, բաժնետոմսեր և այլն:
Ճապոնիայում առնվազն չորս մարդ է տուժել երկրի հարավարեւմուտքի Սիմանեի պրեֆեկտուրայում լույս ապրիլի 9-ի գիշերը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից:
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում: Այս մասին, պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Արգենտինայում հինգ մարդ է զոհվել ոչ մեծ ինքնաթիռի աղետի հետեւանքով:
Փհենյանը Վաշինգտոնին հավաստիացրել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Կորեական թերակղզու միջուկազերծմանը վերաբերող հարցերը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է իր գլխավորած կոալիցիայի «պատմական հաղթանակի» մասին ապրիլի 8-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի ղեկավար Էմանունել Մակրոնն ապրիլի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է պատասխանատվություն կրի իր երկրում մարդու իրավունքների խախտումների համար:
Զանգվածային հրթիռահարված է ապրիլի 9-ին հասցվել Սիրիայի Հոմսի նահանգի T-4 ռազմական օդանավակայանին:
Այօր ժամը 12:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ:
Ապրիլի 8-ին՝ ժամը 19:36-ին. ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում «Toyota» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդմամբ:
«#ԻմՔայլը մեզ միացավ Պարույր Հայրիկյանը և մի խումբ ԱԻՄ անդամներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ապրիլի 8-ին՝ ժամը 17:40-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մենք գործարկել ենք անվճար շուրջօրյա 7777 կարճ համարը՝ քաղաքացիներին ավելի մատչելի լինելու համար։
Ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևանի թերակղզու լճափնյա հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մտքով տուն». այս խորագիրն էր կրում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պատրաստած փաստագրական ֆիլմը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Այն եթեր հեռարձակվեց ապրիլի 8-ի երեկոյան:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամերն են: Պարադոքսալ է, բայց հենց այժմ կարծես նրանից սպասելիքներն առավելագույնն են՝ ազգային առաջնորդի դերակատարումը լիարժեք ստանձնելու, ժողովրդին, երկիրը և պետությունը դեպի բարեկարգ ապագա տանելու, Արցախին տեր կանգնելու պատասխանատվությամբ…»:
Նախագահ Թրամփի վարչակազմը գտնում է, որ Չինաստանը պատասխանատու է ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմի համար երկար տարիների անարդար գործունեության պատճառով: Սպիտակ տունը պնդում է, որ ամերիկյան կողմը դեռևս չի ձեռնարկել ոչինչ, սակայն իրավիճակը անընդունելի է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`