
Արոնյանի վերջին մրցակիցը Բլուբաումն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի վերջին մրցակիցը Բադեն-Բադենի մրցաշարում կլինի Մաթիաս Բլուբաումը:
Այս տուրում մյուս զույգերն են. Յիֆան-Նայդիչ, Վիտյուգով-Կարուանա, Անանդ-Կարլսեն, Վաշիե-Լագրավ-Մայեր:
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը Ֆաբիանու Կարուանան է, ով ունի 5,5 միավոր: Կարլսենը և Վիտյուգովն ունեն 5-ական միավոր: Արոնյանը և Լագրավը 4,5 միավորով կիսում են 4-5-րդ տեղերը: