
Սևանի թերակղզու լճափնյա հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ

Ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևանի թերակղզու լճափնյա հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi iO» մակնիշի 97 NA 777 պետհամարանիշով ավտոմեքենան: