
«Զանգեր» հատվածում մեքենան արգելափակվել է ցեխակույտում. փրկարարները դուրս են բերել Հնդկաստանի քաղաքացիների

Ապրիլի 8-ին՝ ժամը 19:36-ին. ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում «Toyota» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Երևան–Մեղրի հատվածի 168-րդ կմ-ին՝ դաշտամիջյան հատվածում, արգելափակումից դուրս են բերել «Toyota Hiace» մակնիշի 80 QT 777 պետհամարանիշով ավտոմեքենան (6 ուղևոր, Հնդկաստանի հանրապետության քաղաքացիներ):