Քարաթափումներ են տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Փետրվարի 11-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափումների վերաբերյալ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ և 112-րդ կմ-ներին․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Քարաթափումների հետևանքով վնասվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հատուկ տեխնիկայի օգնությամբ թափված քարերը հեռացրել ավտոճանապարհից․ երթևեկությունը վերականգնվել է։



