Պետք է հիշել ամեն ինչ և բոլորին, ովքեր մեզ խանգարել են. Մեդվեդևը կարծում է` պետք է վերանայել ՌԴ-ի բոլոր կապերը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը համոզված է, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի բոլոր կապերը օտարերկրյա պետությունների հետ։ Այս մասին նա հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության փորձագիտական խորհրդի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։

«Հավերժ ոչինչ չկա։ Պետք է հիշել ամեն ինչ և բոլորին, ովքեր մեզ խանգարել են», – ասել է Մեդվեդևը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստան «կվազեն բոլոր նրանք, ովքեր անիծում են մեր երկիրը, նախագահին, մեզ և բոլոր նրանց, ովքեր աշխատում են և չեն փախել»։

Տեսանյութեր

Լրահոս