Շատ լավ հանդիպում էր. ավելի քան 3 ժամ է տևել Թրամփ-Նեթանյահու հանդիպումը

Սպիտակ տանն ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը: Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների ավարտի մասին հայտնել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ որևէ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բացառությամբ իր հաստատակամ պահանջի՝ շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ հասկանալու համար, թե հնարավո՞ր է արդյոք համաձայնագրի կնքումը։

«Ես հենց նոր ավարտեցի հանդիպումը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և նրա մի շարք ներկայացուցիչների հետ։ Դա շատ լավ հանդիպում էր․ մեր երկու երկրների միջև հզոր հարաբերությունները շարունակվում են»,- նշել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ նաև քննարկել են Գազայում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում գրանցվող առաջընթացը։

«Միջին Արևելքում իսկապես ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ է։ Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար»,- հավելել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս