Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մարտի 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-5-ն արևմտյան և հյուսիսային շրջաններում, մարտի 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, մարտի 4-ի գիշերը նույնքան կբարձրանա, մարտի 5-6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 4-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մարտի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.10C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -21.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս