Թատրոնի միջազգային օրվա առիթով դերասան Լևոն Հարությունյանը և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ, խոսեցին թատրոնի խնդիրներից, անդրադարձան դրանց լուծման հնարավոր ելքերին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանը 12 հազար 200 եվրո փոխհատուցում կվճարի դիմումատու Վարդան Թեյմուրազյանին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հրահանգել Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ կապված 2016 թվականի հունիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ:
85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ստեֆան Օդրանը (իսկական անունը՝ Կոլետ Դաշեւիլ):
Մարտի 27-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կեմերովոյի մարզի նահանգապետի տեղակալ Սերգեյ Ցիվիլեւը Խորհուրդների հրապարակում հավաքվածների առջեւ ծնկի է իջել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից հետո, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ տարածաշրջանը գտնվում է շատ վտանգավոր ժամանակահատվածում։
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը՝ խոսելով ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի բարձրաձայնած պատմության մասին:
2018 թ. մարտի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
«Արսենալ»-ի ֆուտբոլիստները շարունակում են դժվարություններ ունենալ իրենց խաղընկեր Հենրիխ Մխիթարյանի ազգանունն արտասանելու հարցում:
«Մենք Ռուսաստանի արած հետևությունների մասին կարող ենք խոսել, երբ այլևս չլսենք նոր պայմանագրերի մասին։ Երկրորդ հետևությունը, որը մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի, այն է, թե արդյո՞ք հնարավորություն է ձևավորվում՝ համատեղ հայ-ռուսական ռազմաարդյունաբերությունը զարգացնել Հայաստանում»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գտնվող ավտոտնակներից մեկից, որն օգտագործվել է որպես պահեստարան, գողություն կատարած անձանց ինքնությունը:
Քննչական կոմիտեն դատարանին կխնդրի ձերբակալել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի քրեական գործի հինգ ֆիգուրանտների:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ Արցախի ՄԻՊ հաղորդագրությունը՝ գրելով.
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով աղջկա պնդումների և ներկայացրած պատմության մասին, նշեց, որ արդեն սկսվել է ծառայողական հետաքննություն:
Մարտի 27-ին, ժամը 11-ի սահմաններում շղթայական ավտովթար է տեղի ունեցել Նոր Նորքի վարչական շրջանում։ Գայի պողոտայում իրար են բախվել 6 ավտոմեքենա, որոնցից երեքը` կայանված։
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորական ինժեներներն ավարտում են «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարանների նախապատրաստումը տեղանքում միավորման կազմով հրամանատարաշտաբային զինավարժանքների անցկացման համար:
Մարտի 27-ին, ժամը 9-.40-ի սահմաններում, Երևանյան լճի կամրջի վրա իրար են բախվել թիվ 57 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուս և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ լրատվական ծառայությունը:
Ես՝ Հովհաննես Գասլտյանն եմ, կինոռեժիսոր, ֆիլմարտադրող, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրը։ Ընկերությունը գործում է 2005-ից, մասնագիտացված է միջազգային համատեղ ֆիլմարտադրության մեջ։ Մեր առաջին՝ «Խճճված Զուգահեռներ» (2009թ) ֆիլմը արտադրել ենք Նորվեգիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և Ռուսաստանի մասնակցությամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում հրդեհի հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ մարտի 28-ը համազգային սգո օր հայտարարելու հրամանագիր է ստորագրել:
Մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ռոսսելխոզնադզորը» մեկ շաբաթվա ընթացքում կրկնական կքննարկի այն ցուցակի ձեռնարկություններից լոլիկի մատակարարումներ սկսելու հարցը, որը ներկայացրել է Թուրքիան:
Ի հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու խաղալիքներ են թողնում:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Ֆորբսը (նստավայրը՝ Սոֆիա):
Միգուցե Ադրբեջանը ի զորու չէ իսկապես վերադառնալ կառուցողական դաշտ եւ նրան պետք է վերադարձնել: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկով ամրագրված իրավադրույթի սահմանադրականության հարցը որոշելու համար:
Կեմերովոյի մանկական հիվանդանոցում ուշքի է եկել այն 11-ամյա տղան, որը «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի ժամանակ կորցրել է ամբողջ ընտանիքը՝ ծնողներին եւ կրտսեր քրոջը:
ՌԴ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո շատերը մտահոգություն հայտնեցին, թե ինչ վիճակ է ներկայում Հայաստանի մարդաշատ առևտրի կենտրոններում: