Եվրամիությունը վիզաների ազատականացման հարցում վարում է «քայլ առ քայլ» քաղաքականություն: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը: Նա հիշեցրեց Բալկանյան երկրների, Ուկրաինայի օրինակը, որտեղ նույնպես դա կիրառվել է:
«Հանրապետության պաշտպանության կոմիտեներ» (CDR) կազմակերպության ակտիվիստները Կատալոնիայում արգելափակել են երթեւեկությունը ավտոմոբիլային երկու ճանապարհներին՝ բողոքելով կատալոնցի մի խումբ քաղաքական գործիչների, մասնավորապես, Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի, կալանավորման դեմ:
Մեծ Բրիտանիայից անմիջապես հետո, վերջին տվյալներով, եւս 23 պետություններ հայտարարել են «Սկրիպալի գործի» պատճառով ռուս դիվանագետների արտաքսման մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Միացյալ Նահանգների Raytheon զենք արտադրող ընկերությունն Օկլահոմայի զինափորձարանում փորձարկել է միկրոալիքային HPM (High powered microwave) եւ լազերային HEL (High-energy laser) թնդանոթները:
Կեմերովոյի թիվ 17 գիմնազիայում սգում են 37-ամյա ուսուցչուհի Տատյանա Դարսալիայի մահը, որը զոհվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետեւանքով՝ փորձելով երեխաներին դուրս բերել բոցավառվող շենքից։
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված հրդեհի հետևանքով գրանցված 64 զոհերի 41-ը երեխաներ են:
1954 թվականից ի վեր առաջին անգամ Ճապոնիայում անցկացրել են ինքնապաշտպանության ցամաքային ուժերի բարեփոխում՝ դրանց տարածաշրջանային հինգ կազմավորումները միավորելով ընդհանուր հրամանատարության ներքո:
Ժնեւում մարտի 26-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
2018թ.-ի մարտի 20-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի 250 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Nasdaq OMX Armenia-ի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն UNIBB5 բորսայական հապավմամբ:
Մարտի 24 և 25-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը հայտնել են, որ Գորանբոյի շրջանում ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի զոհերի հարազատների կողմից ստեղծված շտաբում հայտնել են, որ մինչ այժմ իրենք տեղեկատվություն են ստացել 85 անձանց վերաբերյալ, որոնք, ենթադրաբար, անհայտ կորել են։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, իրենց տանը, կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ դատարավորներ են նշանակվել։
Մարտի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1955 թ. ծնված Սվետլանա Հ.-ից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 261 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 26.000 դրամ, 5 գ ոսկի և 2 բանկային քարտ՝ պատճառելով 91.000 դրամի վնաս:
ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը չի կարող հաստատել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի՝ Չինաստան ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը:
«2017թ. ՏՏ ոլորտում 29.6% աճ է գրանցվել։ Ստեղծվել է 381 նոր ընկերություն, որոնք օգտվում են հարկային արտոնություններից։ 2017թ. ընթացքում նախարարության կողմից իրականացվել են «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն», «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն» ծրագրերը»:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը կարծում է, որ կգա այն օրը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում կգտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների մարմինների գենետիկական փորձաքննությունը կտեւի մինչեւ երկու շաբաթ:
Զանգվածային լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ ՀՀ ԱԻ նախարարությունը հայտնում է, որ դեռևս այս տարվա սկզբին նամակով դիմել է տարբեր կազմակերպությունների և հիշեցրել, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները:
Մարտի 27-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի տներից մեկից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվել է 41 երեխա:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կիրակի երեկոյան Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» անունը կրող առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը տասնյակ մարդկանց կյանք է խլել, որոնց մեծ մասը երեխաներ են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մատի 27-ին Կեմերովոյում չպլանավորված հանդիպում է անցկացրել քաղաքացիների նախաձեռնող խմբի հետ եւ նրանց խոստացել, որ «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի բոլոր մեղավորները պատիժ կկրեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2017 թ. հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ սպանության փորձի գործով մի քանի օր առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել։
Թուրքիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էրիկ Էդելմանը առաջարկել է փակել ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսություններից մեկը:
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը հասել է 907.281.869,7 ՀՀ դրամի (այսօրվա փոխարժեքով կազմում է 1 մլն 890 հազար դոլար):
2018թ. ապրիլի 3-ից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից: Նշված վիզաների համար ընդհանուր առմամբ այլևս հայտերը չեն կարող ներկայացվել Գերմանիայի դեսպանություն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում ընտրվել են քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղարը և փոխնախագահները:
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված խոշոր հրդեհը և դրա հետևանքով գրանցված ողբերգությունը շարունակում է մնալ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: