Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` «Էստերսունդի» հետ խաղում Լոնդոնի «Արսենալը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլերից 2-ի դեպքում արդյունավետ փոխանցմամբ աչքի ընկավ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Փետրվարի 16-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Խանջյան փողոցի 31 հասցեում գտնվող կարաոկե ակումբի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Եղիշե Խ.-ին։
Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պետք է Եփրատ գետից հետ քաշվեն դեպի արեւելք:
«Կառավարությունն էլ գտնում է, որ մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները համեմատաբար համեստ ֆինանսական կարողություններ ունեցողներ են, դրա համար եկամտային հարկը պլանավորել են, որ մինչև 280 հազար աշխատավարձ ստացողների եկամտային հարկը նվազում է»:
Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ հասարակությունը պատրաստ է իշխանության նոր կերպարի և նոր պահվածքի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումներին՝ ընդգծելով, որ դրանք բավականին հետաքրքիր են:
Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում գտնվող «Վ.Վ.» կարաոկե գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։
Նիկոլաս Քրուզը, որը հրացանով աշակերտներին գնդակահարել է Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում, քննիչներին պատմել է, թե ինչն է դարձել հարձակման պատճառը:
ՀՀ Տավուշի սահմանամերձ գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերի հիման վրա լուծվում են նաև բնակիչների բարձրացրած խնդիրները:
Հայաստանում ամենամեծ խնդիրը ոչ այնքան առանձին շուկաներում մենաշնորհային դիրքն է, որքան կարտելային համաձայնությունները, որ պայմանավորվում են՝ ինչ գնով ապրանքը ծախեն։
Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանին գրավոր ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ով դեպի Հայաստան և Հայաստանից մեկնող ուղևորները կկարողանան ձեռք բերել տոմսերը զգալիորեն ավելի մատչելի գներով:
Մեծ Բրիտանիայի խոշոր ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջադրել։
«Խնդիրը չեք լուծում, բայց բյուջեում առաջացնում եք մոտ 15-16 մլրդ դրամի ճեղքվածք, և այս օրենսդրական նախաձեռնության գինը բյուջեի համար առնվազն 32-33 մլրդ է»:
Ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Հայաստանն ունի պատանեկան օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը:
ԱԺ Հայաստանի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Երևանի ավագանու նիստի ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների գործողություններն ակցիա չի համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վ. Բաղդասարյանը հորդորեց լրագրողներին ուսումնասիրել կատարվածի ակունքները:
Արգենտինայի ազգային ժանդարմերիան գրեթե տասը տոննա մարիխուանա է առգրավել երկրի հյուսիս-արեւելքի Միսիոնես նահանգում, դրա արժեքը գերազանցում է 20 մլն դոլարը:
Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանն ավարտեց ելույթները 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ներայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, հայտարարեց, որ մինչ օրս չկա հստակ ու հասկանալի բացատրություն, թե ինչն է գների բարձրացման պատճառը։
Անդերս Բերինգ Բրեյվիկը, որը 2011 թվականին կրկնակի ահաբեկչական գործողություն կազմակերպեց Նորգեգիայում, առաջին անգամ խոստովանել է, որ ցավում է կատարածի համար:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանն 168.am-ին տեղեկացրեց, որ Շիրակի պետական համալսարանում ուսանողական զեղչերն ավելի են նվազելու:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսն ուղեկցվել է բողոքի ակցիաներով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Ահմեթ Յըլդըրըմը կարող է զրկվել պատգամավորական մանդատից:
Ռուսական «Интересный мир» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևը Արցախի Հանրապետություն կատարած այցելությունից հետո վստահ է՝ Լեռնային Ղարաբաղը աշխարհի եզակի վայրերից է, որն իրական է:
Սիրիայում ամենուրեք սկսում են վերականգնել հակամարտության ընթացքում զինյալների կողմից ավերված դպրոցները:
Այսօր Ազգային ժողովում 168.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ինքը գնահատում օրերս քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը:
Նիկոլաս Քրուզը, որն, իշխանությունների տվյալերով՝ հրաձգություն է բացել Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցում, ավելի վաղ բուժում է անցել հոգեկան խանգարումների պատճառով:
ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ նիստում քննարկվելու է հրատապության կարգով։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպմանը հերթական անգամ բարձրացրել է այդ երկրում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին ազատ արձակելու պահանջը: