Բաժիններ՝

Ինչու է «Ելքը» հրատապության կարգով ներկայացրել նախագիծը

ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ նիստում քննարկվելու է հրատապության կարգով։ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հարցին, թե ինչո՞ւ է «Ելքը», որ միշտ դեմ է եղել հրատապության կարգին, այժմ նման ձևով նախագիծ ներկայացրել, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այս թեմայով քննարկումներ եղել են ոչ միայն ԱԺ-ում, ոչ միայն գլխադասային հանձնաժողովներում, լսումներում, այլև Երևանի հրապարակներում, ուղիղ եթերներում, այնպես որ՝ նրա կարծիքով, ՀՀ-ում չկա որևէ մեկ քաղաքացի, որ տեղյակ չէ խնդրի էությանը.

«Տվյալ դեպքում, երբ ասում ենք՝ հրատապ ռեժիմ, այս մեր նախագծով նախատեսվում է գների իջեցում, և գների իջեցումը, կարծում եմ, ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար մի խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ»։

Հ.Հակոբյանը չհամաձայնեց, որ նախագիծը գների իջեցման մասին է և հարցի լուծման համար պետք է հրատապություն։

Ն.Փաշինյանն էլ իր հերթին՝ չհամաձայնեց՝ հիմնավորելով, որ ակցիզային հարկի դրույքաչափերն են պատճառ եղել, որ գները բարձրացել են, և դրանց փոփոխությունը թույլ կտա գները բերել առնվազն նախկին մակարդակին։

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 14։00-ին տեղի կունենա հարցի վերաբերյալ քվեարկությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս