Բաժիններ՝

Ի՞նչ գնահատական է ստացել Մխիթարյանի խաղը

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` «Էստերսունդի» հետ խաղում Լոնդոնի «Արսենալը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլերից 2-ի դեպքում արդյունավետ փոխանցմամբ աչքի ընկավ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Լոնդոնյան թիմի պաշտոնական կայքի հարցումների արդյունքում Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է: Հեղինակավոր Whoscored-ը, սակայն, լավագույնն է ճանաչել զինագործների դարպասապահ Դավիթ Օսպինային: Հիշեցնենք, որ վերջին րոպեներին Օսպինան հետ մղեց 11-մետրանոց հարվածը:

Մխիթարյանը ստացել է 7,6 գնաատականը: Նրանից բարձր են ստացել Օսպինան՝ 8.4, Օզիլը՝ 8.1, Նաիլսը՝ 8.0, Մուստաֆին՝ 7.8 և Մոնրեալը՝ 7.8:

Հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 84 րոպե, կատարել է 61 փոխանցում ՝ 80 տոկոս ճշգրտությամբ, կատարել է 6 հարված, որոնցից 3-ը՝  դարպասին: Մխիթարյանը կատարել է 2 գոլային փոխանցում, որոնցից մեկը, սակայն, չի գրանցվել պաշտոնապես, քանի որ փոխանցումից հետո գրանցվել է ինքնագոլ:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս