Բաժիններ՝

Կրակոցներ Երևանում

Այսօր՝ փետրվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում գտնվող «Վ.Վ.» կարաոկե գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված կարաոկե ակումբ են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Նոր Խարբերդի բնակիչ՝ 28-ամյա Եղիշե Խաչատրյանն է։ Նրա մոտ հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հետաքննիչի որոշմամբ առգրավվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728