«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ով Հայաստան մեկնող և ժամանողների համար տոմսերի գները կնվազեն
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ով դեպի Հայաստան և Հայաստանից մեկնող ուղևորները կկարողանան ձեռք բերել տոմսերը զգալիորեն ավելի մատչելի գներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի հետ համառ բանակցություններից հետո եկել ենք փոխադարձ շահավետ համաձայնության ավիաընկերության՝ Հայաստան մեկնող և ժամանող ուղևորների համար ավիատոմսերի գների զգալի նվազեցման վերաբերյալ: Ընդ որում, գները կնվազեն բոլոր ուղղություններով»,- հայտնել է դեսպանը:
Նա իր երախտիքն է հայտնել ավիաընկերության ղեկավարությանը՝ ի դեմս ընկերության նախագահ Յուրի Միրոշնիկովի, կոմերցիոն փոխտնօրեն Սերգեյ Ֆոմենկոյի և գնումների հարցերով տնօրեն Անտոն Ամտիսի: