«Խնդիրը չեք լուծում, բայց բյուջեում առաջացնում եք մոտ 15-16 մլրդ դրամի ճեղքվածք». Խոսրով Հարությունյան

«Խնդիրը չեք լուծում, բայց բյուջեում առաջացնում եք մոտ 15-16 մլրդ դրամի ճեղքվածք, և այս օրենսդրական նախաձեռնության գինը բյուջեի համար առնվազն 32-33 մլրդ է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ:

Ըստ նրա՝ սեղմված գազի ակցիզը թանկացել է, բայց տրանսպորտի գները չեն բարձրացել, նույնպես բենզինը չէր կարող բերել առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների բարձրացման, իսկ դիզվառելիքի թանկացումը, անշուշտ, կազդի գյուղմթերքի վրա, բայց կառավարությունը կոմպենսացնում է այդ բարձրացումը, առավել ևս՝ հունվարին այդ ազդեցությունը չէր կարող լինել։ Մինչդեռ, նրա հավաստմամբ, ակցիզային դրույքաչափի իջեցումը բյուջեում կառաջացնի 16.7 մլրդ դրամի ճեղքվածք։

«Մեր խնդիրը պետք է լինի՝ սոցիալապես նվազ կարողություններ ունեցող հատվածի տնօրինվող գումարն ավելացնել այնքան, որ նրանք կարողանան այդ 21.9% գնաճը դիմագրավել»,- ասաց Խ.Հարությունյանը՝ հավելելով, թե աշխատավարձերի հարկման փոփոխությունն էլ չի կարող հանգեցնել տնօրինվող եկամուտների բարձրացման։

Խ.Հարությունյանը նշեց, որ Հարկային օրենսգրքի ամբողջ իմաստը տնտեսվարողներին սպիտակ դաշտ, հարկման ոլորտ բերելն է։ Նա պնդեց, որ 2018-ի բյուջեն ռիսկային է, և չի կարելի հընթացս փոփոխել ու խնդիրներ առաջացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728