Ադրբեջանում 2017-ին նվազել է նավթի և գազի արդյունահանումը
Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը 2017-ին արդյունահանել է 7 մլն 427,1 տոննա նավթ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական Cebhe.info –ն:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության հաղորդած տվյալների համաձայն` 2017թ-ին նավթի արդյունահանման ծավալները 2016թ-ի համեմատ 6 տոկոսով նվազել են:
2017թ-ին Ադրբեջանում նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը կազմել է 38 մլն 688,9 հազար տոննա, իսկ 2016թ-ին` 41 մլն 34,2 հազար տոննա:
Ադրբեջանում 2017թ-ին արդյունահանվել է 6089 մլն խորանարդ մետր բնական գազ, ինչը 2016թ-ի համեմատ եղել է 3 տոկոսով պակաս:
Ադրբեջանը 2017թ-ի դեկտեմբերին շարունակել է հետևել նավթ արդյունահանող երկրների նավթի արդյունահանման ծավալների նվազեցման շուրջ կնքված պայմանագրին:
Ադրբեջանում 2017-ի հունվարին նավթի արդյունահանման օրական ծավալը կազմել է 793,9 հազար, փետրվարին` 776,4 հազար, մարտին` 733,3, ապրիլին 781,1, մայիսին` 785,3, հունիսին` 793,7, հուլիսին` 796,7, օգոստոսին` 734,8, սեպտեմբերին` 785,7, հոկտեմբերին` 800,6, իսկ նոյեմբերին 790,7 հազար բարել:
2017-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների միության (OPEC) շրջանակներում ստորագրված նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: