Բաժիններ՝

«Արսենալն» Ալեքսիս Սանչեսի փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդից» խնդրում է Անտոնի Մարսիալին

«Զինագործներն» ուզում են լավ գործարք իրականացնել: «Արսենալը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ խաղացողների փոխանակման վերաբերյալ: Լոնդոնցիները պատրաստ են «Կարմիր սատանաներին» տալ Ալեքսիս Սանչեսին, եթե իրենց թիմ տեղափոխվի Անտոնի Մարսիալը:

Ըստ RMCsport-ի տեղեկությունների՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված չէ «Արսենալի» առաջարկով, բայց ակումբները շարունակում են բանակցությունները:
Ալեքսիս Սանչեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «Արսենալի» հետ և մտադիր է տեղափոխվել մանչեսթերյան ակումբներից մեկը:

Ընթացիկ մրցաշրջանում չիլիացին անցկացրած 22 խաղերում դարձել է 8 գոլի և 4 փոխանցման հեղինակ: Մարսիալը 30 խաղերում խփել է 9 գոլ և կատարել է 8 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031