Բաժիններ՝

ՄԻՊ-ը ներկայացրել է Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ունեցած հանդիպման արդյունքները

Այսօր՝ հունվարի 16-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի և Հովհաննես Հարությունյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, այցի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո ստացել է սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Այդ խորհրդատվությունը տրամադրվել է նաևՊաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից:

Ս.Բարսեղյանը ներկայում գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է: Տեղի է ունեցել առանձնազրույց նաև Հովհաննես Հարությունյանի հետ:

Այցի ընթացքում պարզվել է, որ այսօր Հովհաննես Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է աջ ծնկան հոդի ռենտգենոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաև զննվել է վնասվածքաբանի կողմից: Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրան տրվել է անհրաժեշտ իրավական խորհրդատվություն՝ կապված քրեակատարողական հիմնարկ փաստաբանի մուտքին առնչվող օրենսդրական կարգավորումների հետ:

Ա.Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս